Search

Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը. Պետրոս Թերզյան



Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երեւան, ուր հուլիսի 15 եւ 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաեւ Հիմնադրամի Երեւանի գրասենյակի անձնակազմի հետ:

Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երեւան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության եւ ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:

Առաջիկայ օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի /ժյուրիի/ կողմից սեպտեմբերի 10—ին՝ իմ նախագահության ներքո:

Հարգելի նվիրատուներ,

Անցյալ 26 տարիների ընթացքին, Հայաստան Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:

Հիմնադրամը այսօր եւս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին:

Համոզված եմ, որ Հիմնադրամը իր նվիրատուների զորակցության շնորհիվկհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարեւոր ծրագրեր հօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչության:

Պետրոս Թերզյան

Հայաստան Համահայկական Հիմնադրամի

Գործադիր Տնօրինության Ժամանակավոր Պաշտոնակատար

#Հայաստանհիմնադրամ

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png