Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն


Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր տանիքների նորոգման ու ներկման, մուտքերի նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները:

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում են «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածի հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի և Հրազդանի կիրճի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև 14 մանակապարտեզներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային ծրագիրն ու ժամանակացույցը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-մրցույթների մեկնարկին:


#Երևանիքաղաքապետրան #ՏարոնՄարգարյան