top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ


Մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակ­ցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Երկուստեք կարևորվել են բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացման, ինչպես նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը:

0 comments
bottom of page