Մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան փողոցի երթևեկությունը
- Anews.am
- May 11, 2018
- 1 min read
Երևանի քաղաքպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11
-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Comments