top of page
ԼՐԱՀՈՍ
Search

911-ն ամփոփում է անցած շաբաթը


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 139 կենցաղային կանչ, 49 հրդեհ, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:


Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page