top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի վերակառուցման ծրագիրը


Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի վերակառուցման ծրագիրը: Այս համատեքստում մայրաքաղաքի օդային մուտքը հանդիսացող ճանապարհը կստանա ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի վրա արդեն իսկ իրականացվում են ինչպես շինարարական, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ:

Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություններ կենթարկվեն արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաև հայկական սիմվոլիկ պատկերներով:

Վերանորոգման կենթարկվեն նաև ճանապարհաբաժան մետաղական կոնստրուկցիաները: Դրանց չափսերը ավելի կմեծացվեն՝ առանձնացնելով արագընթաց ճանապարհը բնակելի հատվածից, ինչպես նաև կստանան հայկական մշակույթին համապատասխան դիզայներական լուծումներ:




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page