Search

Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել


Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

Հարգելի՛ գործընկերներ,

լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով կազմակերպված գնման մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել ոչ թե «Ձևավորում» ՓԲԸ-ն, այլ «Ֆիոնա Ֆլորա» ՍՊԸ-ն, որի հետ 13.03.2018 թվականին կնքվել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով ապրանքի գնման պայմանագիր, որը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանին պաշտոնական կայքում:


Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ«Ձևավորում» ՓԲԸ-ն, որը տվյալ լրատվամիջոցի կողմից ներկայացված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն(ՍՊԸ), իրականում փակ բաժնետիրական ընկերություն է, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևան համայնքին:

Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ, տվյալ դեպքում նաև բացահայտ ապատեղեկատվություն տարածելուց:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն

#Երևանիքաղաքապետրան

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia