«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հերքում է
- May 5, 2018
- 1 min read
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում մայիսի 5-ին տեղ գտած հրապարակումն այն մասին, թե ընկերությունը որոշել է հաշվեհարդար տեսնել վարորդների հետ ու պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, բացարձակ ապատեղեկատվություն է:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ սեփական դիմումի համաձայն վերջի
ն անգամ աշխատանքից վարորդ ազատվել է այս տարվա մարտի 26-ին:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:




Comments