top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տապալվեց ՀՀ վարչապետի նշանակման առաջին փորձը


Այսօր՝ մայիսի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական նիստը տևեց մոտ 8 ժամ, որի ընթացքում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի նշանակումը: Հարց ու պատասխանները, բանավեճերը, սրտաբուխ և բարձր ելույթներն անպակաս չէին: Սակայն, ըստ երևույթի, դրանք ապարդյուն էին, քանի որ 45 կողմ և 55 դեմ ձայների հարաբերակցությամբ, Փաշինյանը չընտրվեց: Կողմ քվեարկեցին «Ծառուկյան», «Ելք», «Դաշնակցություն» խմբակցությունները, սակայն «Դաշնակցության» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց քվեարկեարկել «համազգային թեկնածու»-ի օգտին , որին ի պատասխան «Դաշնակցություն» կուսակցությունը հեռացրեց Վարդանյանին իր շարքերից: Քվեարկությունից առաջ ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության ընդհանուր դիրքորոշումը՝ նշելով, որ Հանրապետական խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ դառնալուն:Սակայն քվեարկածների վերջնական աղյուսակում երևում է, որ Հանրապետական խմբակցությունից 1 հոգի կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, որը ըստ կանաչ ներկված համարի Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էր:Հաջորդ արտահերթ խորհրդարանական նիստը տեղի կունենա 1 շաբաթ անց՝ մայիսի 8-ին: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության ՀՀ վարչապետի ընտրությունների 2 անգամ տապալվելուց հետո, Խորհրդարանը ցրվելու է, և տեղի են ունենալու նոր խորհրդարանական ընտրություններ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page