top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը



Մեքենաների և վուվուզերների ազդանշաններ. մարդկանց բարձր ճիչեր, ծափեր, եռագույններ… Երևանի փողոցներում շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները` «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումը չեղարկվելուց հետո, հավաքները նոր թափ են ստացել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցուցարարներն արդեն նոր կարգախոսով են հանդես գալիս, այն է` «ՀՀԿ, հեռացի´ր»: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

0 comments
bottom of page