Search

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Էլբֆիլհարմոնիայում ընդունվեց ծափահարությունների և «բրավ



Մարտի 28-ին Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի շքեղ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնքան շքեղ ու փառահեղ կատարողականությամբ ներկայացրեց հայկական երաժշտությունը՝ հայ կոմպոզիտորների երկու սերունդ՝ Արամ Խաչատրյան և Էդուարդ Հայրապետյան։

Համերգի առաջին բաժնում սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեցին Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, որը կոմպոզիտորը գրել է հատուկ այս համերգի համար և նվիրել է Նարեկ Հախնազարյանին։ Էլբֆիլհարմոնիայում կայացավ կոնցերտի համաշխարհային պրեմիերան։

Նվագախմբի և մենակատարի կողմից Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի մեկնաբանությամբ՝ դահլիճը շնչում էր նուրբ ու կրքոտ, ուժգին ու հմայիչ հնչերանգներով, որոնք ամբողջովին բացահայտում էին հեղինակի մտահղացումները, ներազդում մարդկանց հոգիների վրա՝ հաղորդելով գեղեցիկ զգացողություններ։ Երեկոյին ներկա էր նաև Էդուարդ Հայրապետյանը, ում ստեղծագործությունը ջերմությամբ ու ծափահարություններով ընդունվեց ունկնդրի կողմից։ Էլբֆիլհարմոնիայի հանդիսատեսը երկար ժամանակ թույլ չէր տալիս կոմպոզիտորին, մենակատարին և դիրիժորին հեռանալ բեմից։

Համերգի առաջին մասի ավարտին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ունկնդիրներին նվիրեց կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը։

Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան, որն ունկնդիրների կողմից ընդունվեց ծափահարությունների, բրավո բացականչությունների տարափով։ Հանդիսատեսը չդադարող հոտնկայս ծափողջույններով ստիպեց դիրիժորին մի քանի անգամ վերադառնալ բեմ։ Որպես բիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկաներին նվիրեց խաչատրյանական ևս երկու ստեղծագործություն՝ «Դիմակահանդես» սյուիտից Վալսը և «Գայանե» բալետից հանրահայտ «Սուսերով պարը»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Էլբֆիլհարմոնիայում իրենք ներկայացրել են հայկական ժամանակակից և դասական երաժշտություն։ «Սա մի նշաձող է. մարդիկ տեսնում են, թե ինչ հարուստ և ինքնատիպ ավանդույթներ ունի Հայաստանը։ Փաստը, որ համերգի տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ, և դահլիճի ջերմ ընդունելությունը խոսում են այն մասին, որ մարդիկ սպասում են նոր երաժշտություն, նոր արժեքներ։ Հաճելի է տեսնել նման ջերմ ընդունելություն Էլբֆիլհարմոնիայում։ Տպավորիչ է, որ մեր երաժշտությունը հուզում ու հաճելի պահեր է պարգևում դասական երաժշտության մեծ ավանդույթներ ունեցող Համբուրգի արվեստասեր հանրությանը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նա նաև կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց ՀՀ Նախագահին, մշակույթի նախարարությանը, որոնք աջակցել են կյանքի կոչել այս պրոյեկտը։

Համերգին ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանը նշեց, որ ինքը հպարտ է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացավ իր կատարումներով հիացնել գերմանացի հանդիսատեսին։ Աշոտ Սմբատյանը նկատեց, որ մեկ համերգով նվագախումբը գերմանացի հասարակությանը ներկայացրեց հայ ժողովրդին, մեր պատմությունն ու մշակույթը։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը շեշտեց, որ Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը Եվրոպայի լավագույն համերգային դահլիճներից է, և նման հեղինակավոր համերգասրահում հայկական երաժշտությունը կատարելը, Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի համաշխարհային պերմիերան ներկայացնելը մեծագույն պատիվ է։

Dorn Music գործակալության հիմնադիր Տանյա Դորնը շնորհավորեց նվագախմբին, Սերգեյ Սմբատյանին, Նարեկ Հախնազարյանին և Էդուարդ Հայրապետյանին պրեմիերայի կապակցությամբ, որն այնքան ջերմ ընդունվեց Էլբֆիլհարմոնիայի ունկնդրի կողմից։ Նա նշեց, որ տպավորված է Թավջութակի կոնցերտի և Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հիանալի կատարումից։ Տանյա Դորնը վստահություն հայտնեց, որ գերմանացի հանդիսետեսը նման հիանալի երաժիշտների լսելու փորձ չի ունեցել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ արտասահմանյան կանգառն ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում է՝ 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում։

Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի կատարումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481163145671/

Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի կատարումը Էլբֆիլհարմոնիայում կարող եք դիտել հետևյալ հղմամբ

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481611196872/

Armenian State Symphony Orchestra's performance at Elbphilharmonie was received with loud applauses and "bravos"

The State Symphony Orchestra of Armenia gloriously performed Armenian music in the magnificent Hall of Hamburg's Elbphilharmonie. The Armenian music was presented by two generations of Armenian composers-Aram Khachatryan and Eduard Hayrapetyan,

In the first part of the concert the Symphony Orchestra and Narek Hakhnazaryan (cello) performed Hayrapetyan's concerto N4 for Cello under the conduction of Sergey Smbatyan. The composer wrote this work specially for this concert and presented it to Narek Hakhnazaryan. The world premiere of the concert took place in the Elbphilharmonie.

Hayrapetyan's Cello Concerto performed by the orchestra and soloist filled the hall with delicate and passionate, intense and charming tones that exposed the author's ideas to the audience, touched the souls of the people, transmitting beautiful feelings. Eduard Hayrapetyan was present at the evening as well. The audience admitted his work warmly, applauding loudly. People did not let the composer; soloist and conductor leave the stage for a long time.

At the end of the first part of the concert catalan song «Birds» was performed to the audience by Narek Hakhnazaryan (cello).

At the second part of the concert, the Armenian State Symphony Orchestra performed Aram Khachatryan's Second Symphony “Symphony of Bells”, which was received by the audience with applauses and bravos. The spectators made the conductor come back to the stage for several times standing and applausing non-stop. The State Symphony Orchestra of Armenia presented two more Khachatryan’s works: valse from the "Masquerade" suite and the famous "Saber Dance" from the "Gayane" ballet.

Sergey Smbatyan, Artistic Director and Principal Conductor of the Armenian State Symphony Orchestra told in the interview that at Elbphilharmonie they presented Armenian modern and classical music. " This is a something like a challenge to reveal to people how rich and unique traditions Armenia has. The fact that the concert tickets were sold out months ago and the audience warm welcome make it obvious that people expect new music and new values. It is a great pleasure to see such a warm reception in the Elbphilharmonie. It's impressive that our music excites and gives pleasant moments to Hamburg's art lovers, having great traditions of classical music,"- said Sergey Smbatyan. He also thanked the RA President and the Ministry of Culture on behalf of the staff for assistance in the implementation of this project.

Ashot Smbatyan, Extraordinary and Plenipotentiary Ambassador of the Republic of Armenia to the Federal Republic of Germany, was also present at the concert. The Ambassador mentioned, he is proud of the fact the Armenian State Symphony Orchestra could admire the German audience with their performances. Ashot Smbatyan said that in frames of one concert the orchestra presented to the German society the Armenian people, our history and culture.

Narek Hakhnazaryan (Cello) emphasized the fact that the Elbphilharmonie Big Hall is one of the best concert halls in Europe and it is a great honor for him to present Armenian music and perform Eduard Hayrapetyan's world premiere Concerto for Cello at such a prestigious concert hall.

The founder of Dorn Music Agency Tanya Dorn congratulated the orchestra, Sergey Smbatyan, Narek Hakhnazaryan and Eduard Hayrapetyan on the premiere, which was so warmly received by the audience of the Elbphilharmonie. She noted her being impressed by the great performance of the Cello Concerto and the Second Symphony of Khachatryan. Tanya Dorn said she is sure that the German audience did not have the chance yet to hear such great musicians.

The next stop of the Armenian State Symphonic Orchestra abroad will be on April 15-May 1, 2018 in the Europe's cultural capital of Malta, Valetta.

You can watch Eduard Hayrapetyan's Concerto for Cello by the following link: https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481163145671/

You can watch Aram Khachatryan's Second Symphony in Elbphilharmonie by the following link

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481611196872/

Выступление Государственного симфонического оркестра Армении в Эльбской филармонии состоялось под бурными аплодисментами и шквалом восклицаний ''Браво!''

28-го марта в роскошном зале Эльбской филармонии Гамбурга своим впечатляющим и великолепным исполнением Государственный симфонический оркестр Армении представил публике армянскую музыку: произведения представителей двух поколений армянских композиторов –Арама Хачатуряна и Эдуарда Айрапетяна.

В первой части концерта под удправлением дирижера Сергея Смбатяна симфонический оркестр и виолончелист Нарек Ахназарян исполнили Концерт N4 для виолончели Э . Айрапетяна, который был написан для этого концерта и именно для Нарека Ахназаряна. В Эльбской филармонии состоялась мировая премьера концерта.

При исполнении Концерта для виолончели зал дышал нежными и страстными, высокими и очаровательными тембрами, которые полностью раскрывали мысли автора, проникали в души слушателей , передавая самые прекрасные чувства.

На концерте присутствовал также Эдуард Айрапетян , произведения которого публика приняла с огромной теплотой и бурными овациями . Публика Эльбской филармонии продолжительное время не отпускала со сцены композитора, солиста и дирижера .

В конце первой части концерта виолончелист Нарек Ахназарян подарил публике каталонскую песню: произведение ''Песня птицы''.

Во второй части концерта Государственный симфонический оркестр Армении исполнил Симфонию N2 Арама Хачатуряна- ''Симфония с колоколом'', которую публика приняла шквальными аплодисментами и восклицаниями ''Браво!''. Зрители непрерывно аплодировали стоя, что заставилօ дирижера несколько раз вернуться на сцену. В качестве биса Государственный симфонический оркестр Армении подарил зрителям еще 2 произведения А. Хачатуряна: вальс из сюиты ''Маскарад'' и знаменитый ''Танец с саблями'' из балета ''Гаянэ''.

Художественный руководитель и главный дирижер Государственного симфонического оркестра Армении Сергей Смбатян отметил, что в Эльбской филармонии оркестр представил как современную , так и классическую армянскую музыку. ''Это своего рода планка: люди видят насколько богаты и уникальны традиции Армении. Тот факт, что билеты на концерт были полностью проданы за несколько месяцев до концерта и теплый прием публики свидетельствуют о том, что люди ждут новую музыку , новые ценности. Безмерно приятно удостоиться столь теплого приема в Эльбской филармонии. Впечатляет, что наша музыка волнует и доставляет положительные эмоции гамбургскому обществу, которое очень высоко ценит искусство и имеет великие традиции классической музыки'',- отметил Сергей Смбатян. От имени коллектива он также выразил большую благодарность президенту РА, Министерству культуры РА, благодаря поддержке которых стало возможным осуществить данный проект.

Среди зрителей концерта был также Чрезвычайный и полномочный посол Армении в Федеративной республике Германия Ашот Смбатян. Посол отметил, что он гордится тем, что Госуадрственный симфонический оркестр Армении своим выступлением оставил глубокое впечатление на немецкую публику. По словам Ашота Смбатяна, всего одним концертом оркестру удалось представить немецкой публике всю армянскую нацию, нашу историю и культуру.

Виолончелист Нарек Ахназарян заметил, что Большой зал Эльбской филармонии является одним из лучших концертных залов Европы .Очень большая честь исполнить армянскую музыку в столь престижном концертном зале и представить мировую премьеру Концерта для виолончели Эдуарда Айрапетяна.

Основатель агенства ''Dorn Music'' Таня Дорн поздравила с премьерой оркестр, Сергея Смбатяна, Нарека Ахназаряна, Эдуарда Айрапетяна, которую публика Эльбской филармонии приняла с большой теплотой. Она отметила, что глубоко впечатлена исполнением Концерта для виолончели и Симфонии N2 A. Хачатуряна. Таня Дорн с уверенностью отметила , что у немецкой публики до этого концерта не было опыта слушать исполнения настолько восхитительных музыкантов.

Следующая зарубежная остановка Государственного симфонического оркестра Армении будет 15-го апреля до 1-го мая в Валетте, столице Мальты , которая считается культурной столицей Европы 2018 года .

Для просмотра исполнения ''Концерта для виолончели'' Эдуарда Айрапетяна перейдите по ссылке

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481163145671/

Для просмотра исполнения Симфонии N2 Арама Хачатуряна в Эльбской филармонии перейдите по ссылке

https://www.facebook.com/anna.terhovakimyan/videos/10208481611196872/

#ՀայաստանիՍիմֆոնիկնվագախումբ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia