top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՎԱՐԴԱՎԱՌ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ



Rural Youth Project 2017-ի հայտարարած մրցույթում Վարդավառ միջազգային փառատոնը ճանաչվեց հաղթող: Վարդավառ միջազգային փառատոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ավանդական դարձած ծրագրերից է, որի սկիզբը դրվեց 2014 թվականին: Գառնիում և Գեղարդում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ազգային տոն, որի հիմքում հայ երիտասարդության շրջանում խրախուսել ազգային սովորույթների, ծեսերի, մշակութային արժեքների պահպանումը, ինչպես նաև դրանք ճանաչելի դարձնել ներկայացնել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Փառատոնի շրջանակում համախմբվում են Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և սփյուռքի երիտասարդներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ, ովքեր այդ օրերը նախընտրում են անցկացնել Հայաստանում:

Այս տարի ևս Երիտասարդական ակումբների դաշնությունը նախատեսում է մեծ շուքով նշել երիտասարդների սիրված տոնը՝ Վարդավառը, որը տեղի կունենա հուլիսի 8-ին Գառնիում և Գեղարդում:

It's official! The winner of Rural Youth Project 2017 competition is Federation of Youth Clubs of Armenia (FYCA) project "Vardavar International Festival 2017". Congratulations! A special shout-out also to this year's runner-ups Worth Valley Yfc project "Fields of Vision" andLandjugend Bezirk Braunau project "Young people - Old handicraft"! Great job! Finally, a thank you goes out to everyone who took part in the public voting!

https://www.facebook.com/FYCANGO/

https://www.facebook.com/Vardavar-International-Festival-1423336091268724/

www.fyca.net

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page