Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Մաքուր էներգիա երեխաների համար



2018-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մի մասն ուղղվելու է արևային էներգիետիկայի զարգացմանն ու տարածմանը։ Ծրագրերից մեկն արդեն ընթացքի մեջ է․ Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում նախատեսվում է տեղադրել արևային 14 ջրատաքացուցիչ համակարգեր, յուրաքանչյուրը՝ 500լ տարողությամբ։ Աշխատանքներն արդեն սկսվել են։ Մաքուր էներգիայի օգտագործման շնորհիվ հաստատությունը 100 տոկոսով կկրճատի ջրի տաքացման համար օգտագործվող գազի ծախսը։ Տնտեսական շահավետությունից բացի, արևային ջրատաքացուցիչների օգտագործումը նաև բնապահպանական նշանակություն ունի․ արևային էներգիայի օգտագործմամբ էականորեն կնվազի ածխաթթու գազի արտանետումը, երեխաների միջավայրը կդառնա առավել մաքուր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համակարգի տեղադրման աշխատանքներն իրականացնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հետ․Հիմնադրամի անունով հաշվեհամար է բացված, որտեղ պարբերաբար գումար է կուտակվում բանկի «Վիզա բարերար» քարտապանների շնորհիվ։ Այս կերպ բանկն աջակցում է Համահայկական հիմնադրամին՝ իրականացնելու սոցիալական փոփոխություն բերող ծրագրեր։

#Մաքուրէներգիա #Հայաստանհիմնադրամ