top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սաթիկ Սեյրանյանը Տարոն Մարգարյանին խոստացել  է հանդարտեցնել ԶԼՄ դաշտը



Երևանի քաղաքապետարանում առանց խոչընդոտի նկարահանումներ կատարելու լրագրողական համայնքի մտահոգությունները շարունակվում են: Նախատեսված է հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների և քաղաքապետարանի պաշտոնյանների հետ, որը նախաձեռնել է Սաթիկ Սեյրանյանը: Վերջինս Տարոն Մարգարյանին խոստացել է հանդարտեցնել ԶԼՄ դաշտը՝ միաժամանակ ցանկանալով լեգիտիմացնել իրեն Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում: Ովքեր են ընտրվել այդ հանդիպմանը մասնակցելու համար պարզ չէ, բայց, որ չխանգարող և Սաթիկ Սեյրանյանին ենթարկվող հատված կլինի, հաստատ է:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Զարուհի Փոստանջյանն իր հայացքները կիսող երկու լրատվամիջոցների՝ Ա1+ և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին՝ խախտելով կարգը, քաղաքապետարանի ներսում սկսել է ցույց տալ վարորդների սենյակն ու ավտոկայանատեղին, որը հետագայում խոչընդոտվել էր Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից: Այս միջադեպն իրարանցում առաջացրեց լրագրողական համայնքում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է, որ համապատասխան վարչությունն ու համապատասխան պաշտոնյաններն առաջարկներ ներկայացնեն լրագրողների աշխատանքը կանոնակարգելու համար: Ինչն ի օգուտ լրագրողների չի կարող լինել այն պարզ պատճառով, որ վերջիններիս համար կառանձնացվի տարածք, որտեղից էկրանի միջոցով հնարավորություն կունենան հետևելու ավագանու նիստերին և, եթե քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի կամ ավագանու անդամի հետ հարցազրույց վարելու ցանկություն կունենան, ապա նախատեսված վայրում միայն հնարավորություն կունենան աշխատել լրագրողները: Կկարողանա Սաթիկ Սեյրանյանը կատարել իրեն վերապահված դերը, դժվար է ասել, ինչպես կավարտվի այս թնջուկը, ժամանակը ցույց կտա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page