top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարտունու քաղաքապետարանի համայնքային զարգացման հիմնադրամն արդեն ունի ակտիվ նվիրատուներ



Մարտունու քաղաքապետարանի համայնքային զարգացման հիմնադրամն արդեն ունի իր նվիրատուները. Հիմնադրամի առաքելությունն է մարտունեցիների ջանքերով շենացնել հայրենի քաղաքը 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքի ավագանու նախաձեռնությամբ ստեղծվել է «Շենացնենք Մարտունին» համայնքային զարգացման հիմնադրամը, որի առաքելությունն է մարտունեցիների ջանքերով շենացնել հայրենի քաղաքը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նախաձեռնությունը կյանքի կոչելու և վերջնական նպատակին հասնելու համար ակնկալում է մարտունեցիների աջակցությունը, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց գաղափարներով և ֆինանսական միջոցների ներդրումով (անկախ նվիրատվության չափից) մասնակցել իրենց քաղաքը շենացնելու գործին: Հիմնադրամի գործունեությունը լինելու է թափանցիկ, բոլոր մասնակիցների և նվիրատուների անունները հրապարակվելու են: Ի լրումն, պետք է նշենք, որ հիմնադրամն արդեն ունի նվիրատուներ, ովքեր առաջինը արձագանքեցին հիմնադրամի կոչին՝ իրենց կարևոր լուման ունենալով հիմնադրամի գործունեության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իր երախտագիտությունն է հայտնում նվիրատուներին և հավելում, որ նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական վճարումներ կատարել, այդ նպատակով «Շենացնենք Մարտունին» համայնքային զարգացման հիմնադրամի անունով «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացվել է 1510031399470100 դրամային փոխանցումների հաշվեհամարը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page