ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի դեսպանին
- Feb 2, 2018
- 1 min read


Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա): Արտակ Զաքարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար:




Comments