top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արմեն Սարգսյանն իր բոլոր գործերում հաջողակ է, իսկ հաջողակ միանգամից չեն դառնում



ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, ով երկար և ծանրակշիռ ճանապարհ է անցել, հայտնվել է հասարակության քննադատության թիրախում: Յուրաքանչյուր ոք հարկ է համարում նրա հետ կապել վարկաբեկող պատմություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Իրականում հասարակությանը թաղային կարծիքի լիդերները փոխանցում են տեղեկատվություն, որը դառնում է «բանակների» բաժանման առիթ: Խորքային վերլուծությունից դուրս ենք եկել, կռվում ենք միայն մակերեսային հարթակում: Որևէ մեկն իրեն հարց տվել է, թե յուրաքանչյուր անգամ, երբ Արմեն Սարգսյանը կարդում է իր մասին լուրերը, որոնք կապված են հրաժարականի հետ, ի՞նչ է զգում: Ի՞՝նչ ենք անում՝ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում, թե հետաքրքրությունն ենք մեծացնում: Տվյալ անհատի տեսանկյունից երբեք չենք նայում, իսկ ինչ է զգում այն մարդը, երբ ամեն անգամ հիշում է, որ ինքը ծանր հիվանդություն է ունեցել, որն էլ պատճառ է դարձել նրա հրաժարականի: Եվ ամեն անգամ նույն հիշողությունները… Մարդկանց ցավացնելու մեծ վարպետ ենք դարձել: Ցավացնել, ցավացնել մինչև վերջ: Ի՞նչ ենք շահելու:

Մարդկային հարաբերությունները դարձել են կեղծ, միմյանց վրա ցեխ շպրտելը դարձել է սովորական բան: Նույնիսկ ամենազնիվ մարդը, ով պաշտոնի է նշանակվում, միանգամից նրա մասին վարկաբեկող հոդվածների շարքը է տպվում: Ե՞րբ ենք կառուցողական դաշտում հայտնվելու, ե՞րբ ենք գնահատելու այն ինչ ունենք ու ե՞րբ ենք դառնալու միասնական:


Իրականում, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հայտնված Արմեն Սարգսյանն արժանի թեկնածու է: Հավասարակշիռ և մտածող մարդ, ով կարողանում է լավ բանակցել և շփվել: Գիտնական, ով գնահատվում է իր գործընկերների շրջանում, և սա միայն այն պատճառով չէ, որ Արմեն Սարգսյանը դիվանագետ է կամ վարչապետի պաշտոն է զբաղեցրել: Արժանի է, որովհետև իր բոլոր գործերում հաջողակ է, իսկ հաջողակ միանգամից չեն դառնում, քրտնաջան աշխատանքի, գիտելիքների ամբարմամբ, մարդկանց հետ գրագետ շփվելու, լսելու ունակությամբ: Այս ամենին էլ գումարվում է լեզուների իմացությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել շփման սահմանները, գտնել համապատասխան մարդկանց, ում հետ կարելի է հարաբերություն ձևավորել, ովքեր իրենց դիրքորոշումներով կնպասեն Հայաստանի զարգացմանը: Հետևել ու հավասարակշռել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես նաև Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կատարել հավուր պատշաճի:


Հանրային, քաղաքական գործիչն ավելի ուժեղ է լինում, երբ իր կողքին ունի խելացի և ուժեղ կողակից: Արմեն Սարգսյանի բախտն այս առումով բերել է, հասարակության մոտ սխալ ընկալվեց վերջինիս տիկնոջ այն արտահայտությունը, երբ իր հարցազրուցներից մեկի ժամանակ կարծիք էր հայտնել, որ ամուսինը միշտ ասում է, որ առանց իրեն ոչնչի չէր հասնի: Սոցիալական ցանցերում միանգամից սկսվեցին բուռն քննարկումներ, ընդորում գրագետ, հասարակությանը հայտի տղամարդիկ սկսեցին ընդվզել՝ թե կինն արդեն սևացնում է ամուսնուն: Ե՞րբ ենք սովորելու, որ կանանց պետք է հարգել և սիրել այնպես, ինչպես իրականում իրենք կան ու հավասար են մտածելու և գործելու տեսանկյունից: Ե՞րբ ենք վերջ դնելու այն մտածողությանը, թե միայն տղամարդիկ են ընդունակ լավ աշխատելու և հաջողություններ արձանագրելու. իրականում բոլոր խելացի տղամարդկանց կողքին կան խելացի ու ուժեղ կանայք: Եվ սա ևս Արմեն Սարգսյանի ուժեղ կողմերից մեկն է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page