Search

Շինարարական աղբը՝ սահմանված վայրում



Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 12 վարչական արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, նաև խիստ հսկողություն է սահմանված առևտրային օբյեկտներում ժամկետանց սննդամթերքի հայտնաբերման ու վաճառքը բացառելու նկատմամբ: Հանձնարարվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ միասին շարունակել ամենօրյա վերահսկողությունը։

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի նկատմամբ: Բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ։

#ՏարոնՄարգարյան #Երևանիքաղաքապետարան #Anewsam #Աղբ

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png