top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը փուլային լուծում է պահանջում. Ս. Լավրով



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով: «Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրեր չի կարող ունենալ, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Լավրովը:

Ըստ վերջինիս՝ Ռուսաստանը փորձում է հակամարտության բանակցային գործընթացում կողմերին բերել ընդհանուր հայտարարի: «Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրում վերջին տարիներին, որպեսզի կողմերի բոլոր դիրքորոշումներն ընդհանրացնելով փորձենք գտնել ճգնաժամի հաղթահարման ուղիներ՝ հակամարտության այս կամ այն բաղադրիչի վերաբերյակ , ինչպես նաև փորձենք հուշել փոխզիջումների այն ուղիները, որոնք կարող են կողմերին բերել ընդհանուր հայտարարի»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: «Համանախագահների բոլոր առաջարկների մասին կողմերը տեղյակ են, Մենք ուրախ ենք, որ անցած տարի տեղի են ունեցել նախագահների և արտգործնախարարների հանդիպումներ, համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում իրավիճակը հանդարտվի: Ինչը կօգնի անցնել քաղաքական կարգավորման»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով անհնար կլինի լուծել, այստեղ կարևորովում է փուլային մոտեցումը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page