Մարտունի համայքի մանկապարտեզները վերանորոգվում են
- Anews.am
- Jan 11, 2018
- 1 min read

Մարտունի համայնքում սկսվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները: Համայնքապետ Արմեն Ավետիսյանը հետևողական աշխատանք է իրականացնում: «Մանկապարտեզներում առկա խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվել է, այսօր արդեն աշխատանքներն ընթանում են և մինչև արձակուրդների ավարտը կհասցնենք մանկապարտեզներում առաջնային վերանորոգման աշխատանքներն իրականացնել»,- Anews.am կայքի թղթակցին փոխանցել է Արմեն Ավետիսյանը: Կտեղադրվեն նոր պատուհաններ, կվերանորոգվեն սանհանգույցները, կոսմետիկ վերանորոգման կենթարկվեն մանկասենյակները: Վերանորոգան աշխատանքներին աջակցում են նաև մարտունեցի գործարարները:
Comments