top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԻԵԴ-ը բավարարել է Դանիայում ՀՀ դեսպանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության



Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հունվարի 11-ին հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով բավարարել է ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետոււթյան:

ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականին` փողերի լվացման կասկածանքով։ Նույն թվականին դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն 2007 թվականի սեպտեմբերին ազատ էր արձակվել և դիմել ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր կալանավորման որոշումը:

ՄԻԵԴ-ն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում է արձանագրել: Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայաստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2000 եվրո, ինչպես նաև՝ 500 եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page