Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Քննարկվել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկությո



Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche /Դելոյթ Թուշ/ ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի առկա միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ: Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն: