Երբ մենամարտում են Սուրբ Սարգիսը և Սուրբ Վալենտինը…
- Anews.am
- Feb 14, 2017
- 2 min read
Սեր՝ ամենագեղեցիկ զգացմունքը, առանց որի անիմաստ է կյանքը, զգացմունքը՝ որը ապրեցնում է յուրաքանչյուրին: Սիրո դրսևորման լավագույն օրը փետրվարի 14-ն է: Աշխարհի շուրջ 100 երկրներում կաթոլիկ աշխարհը նշում է Սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինը, յուրաքանչյուր տարի այդ օրը գեղեցիկ իրարանցում է սկսվում: Սիրահարները իրենց սիրո դրսևորման լավագույն օրինակներն են աշխարհին ցույց տալիս՝ պատրաստելով յուրօրինակ անակնկալներ իրենց սիրելիների համար, լինելով մեկը մյուսից օրիգինալ և տարբերվող:
Կա կարծիք,որ մարդիկ նախկինում ավելի էին սիրում և նվիրվում միմյանց քան այժմ, քանի որ սիրուց զատ 21-րդ դարը ընձեռում է հնարավորությունների հսկա պաշար իղձերն ու ցանկությունները կյանքի կոչելու, երեզանքները իրագործելու համար: Սակայն այդ ամենին զուգահեռ մի փաստ անժխտելի է՝ սերը ծնվել է աշխարհի արարման վայրկյանից և կապրի քանի դեռ կա կենդանի արարածը:
Հայաստանը լինելով առաքելական եկեղեցու հետևորդ չի շրջանցում Սուրբ Վալենտինը, չնայաց մենք ունենք մեր սիրո բարեխոսին՝ Սուրբ Սարգսին: Յուրաքանչյուր տարի փետրվարին Հայաստանում կշեռքի երկու նժարներին են հայտնվում Սուրբ Սարգիսը և Սուրբ Վալենտինը, և մենք որպես դիտորդ, փորձում ենք հասկանալ՝ ով է ավելի նախընտրելի սուրբը սիրո բնագավառից:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը շարժական տոն է, և շատ հաճախ երիտասարդների համար այն չնշելու պատճառը ստույգ օրը չիմանալն է, քանի որ տոնին նախորդող երեկոյան երիտասարդները պետք է քնելուց առաջ ուտեն աղի բլիթ՝ հարսնացուին կամ փեսացուին երազում տեսնելու համար: Այս դեպքում կարելի է միանշանակ ասել՝ եթե Սուրբ Սարգիս զորավարի տոնը լինի անշարժ տոն, ապա երիտասարդները կնշեն նույն շուքով ինչպես Սուրբ Վալենտինը:
Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին: Կազմակերպվում են հարսանիքներ, նշանադրություններ, շատ հաճախ երիտասարդները սպասում են հենց այս օրվան, որ խոստովանեն իրենց սերը:
Իսկ վերջում՝ սերը այն զգացմունքն է, որի արտահայտման համար հատուկ օրեր պետք չեն. պետք է սիրելիի յուրաքանչյուր օրը տոն դարձնել:
Սիրեք և եղեք սիրված, փերձեք արժևորել Ձեր սիրելիի հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը և այդ դեպքում Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի մենամարտում միանշանակ կհաղթի Սերը…
Շնորհավոր Սուրբ Վալենտին
Comments