Search

Տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը



Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: Որոշման պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:

Երևանի քաղաքապետարան

#Երևանիքաղաքապետարան #Anews

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia