top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն



Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել է 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների, Ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝ նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական և այլ ծախսերը, հարկերը և պարտադիր վճարները, ֆինանսական մյուս ծախսերը: «Երեքշաբաթյա ժամկետում ապահովել ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է նաև ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետերի կողմից ստացված՝ ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն այդ համակարգի կիրառումն ապահովելու ու դրա արդյունքների հիման վրա ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ: «Ծրագրերը ներկայացնում եք խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարելու, պետք է ունենա հստակ պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են, բաց, հասկանալի ձևով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը :

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page