top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է պաշտոնական վարկածը


Ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է պաշտոնական վարկածը և բացահայտում, որ Զաքիր Հասանովը ստախոս է: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


1. - (մայրը). Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել էր տուն և չէր աշխատում: Չորս ամիս է, ինչ կամավոր ընդունվել է ծառայության: Երեկ գիշերը (01.02.2017թ.) զարգահարել են ինձ զորամասից ժամը 01:30 սահմաններում և ասել, որ զորամաս չի եկել: Ես էլ ասացի, որ եկել է զորամաս, ոնց թե չի եկել: Այնուհետև ասացին, չէ չի եկել: Հետո էլ, թե գերի է ընկել, ես էլ ասացի որտեղից գիտես դու դա: Ասաց, որ համացանցում է գրված: Ես էլ ասացի համացանցում գրված է, քո զինվորն է, քո մոտ է լինում, դու պետք է իմանաս ուր է գնացել, որտեղից է գալիս: Գիշերվանից որևէ նորություն չկա: 2. - (լրագրող). Իսկ հայրը որտեղ է: 1. – Հայրը գնացել է զորամաս: 3. – (հավանական է տատիկը) երեկ (01.02.2017թ.) ժամը տասին ասաց գնում են զորամաս: 4. – (կողքից խոսացող կնոջ ձայն). երեկ այստեղ է եղել, գիշերը մնացել է, իսկ հաջորդ օրը առավոտյան գնացել: 1. - Երեկ չէ անցած օրը երեկոյան եկավ մեր տուն գիշերը մնաց, և առավոտյան գնաց զորամաս:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page