top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը Պետդումա է ներկայացրել ԵԽ պայմանագրերի դադարեցման մասին օրենքի նախագիծ


Ուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ Եվրախորհրդի միջազգային պայմանագրերը դադարեցնելու մասին օրինագիծ, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ներառված են հետեւյալ պայմանագրերը.

«Եվրոպայի խորհրդի կանոնադրություն»-ը,

«Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիր»-ը, ինչպես նաեւ դրա հինգ արձանագրությունները,

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա»-ն, ինչպես նաեւ դրա տասը արձանագրությունները,

«Ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա»-ն,

«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա»-ն,

«Եվրոպական սոցիալական խարտիա»-ն։

Նշվում է, որ Եվրախորհրդի միջազգային պայմանագրերը Ռուսաստանում դադարեցված կհամարվեն 2022 թվականի մարտի 16-ից։

Մոսկվան նոտա է հղել ԵԽ-ից եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից դուրս գալու վերաբերյալ՝ հայտարարելով, որ կգործի ՄԻԵԴ-ի որոշումներին համապատասխան, եթե դրանք համապատասխանեն Ռուսաստանի Սահմանադրությանը: Նույն օրը ավելի ուշ ԵԽԽՎ-ն միաձայն ընդունել է մի բանաձեւ, որում Խորհրդի կանոնադրական մարմնին` Նախարարների կոմիտեին մատնանշել է, որ Մոսկվան չի կարող Խորհրդի անդամ լինել: Հաջորդ օրը Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, որ Ռուսաստանը մարտի 16-ից դադարեցնում է կազմակերպությանն իր անդամակցությունը։

0 comments

Comments


bottom of page