top of page

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

  • Anews
  • Jan 8, 2020
  • 1 min read

ree

Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայլեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձևաչափով համագործակցությունը և նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ: Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և կարևորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

 
 
 

Comments


bottom of page