top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կառավարությունը հավանություն է տվել հանրային ծառայությունների մատուցման օրինագծերի փաթեթներին


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ ադարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված օրինագծերի երեք փաթեթ: Ինչպես նշել է արդարադատությանnնախարար Ռուստամ Բադասյանը, փաթեթներով առաջարկվում են փոփոխություններ, որոնք միտված ենnվարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը, ինչպեսnնաև իրավական հիմք են ստեղծում թվայնացման հետագա աշխատանքներն ավելի պարզեցնելու համար:

Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման դեպքում, կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում կձևավորվի երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգ, որի

արդյունքում կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, դրանք արդարադատության նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Հանվել է Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պետական գրանցման համար թույլտվություն տալու վերաբերյալ կարգավորումը: Կրճատվել են նաև ամուսնության գրանցումների և ամուսնալուծության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը և ոչ ուշ, քան վեց ամիսը: Հստակեցվել է անվան փոխման գրանցման ընթացակարգը: Ընտանեկան օրենսգրքում կատարվել են լրացումներ կապված օտարերկրյա որդեգրումների գործընթացների հետ:


Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու

հասանելիության ապահովման համար Հավանություն է տրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կավելանան առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով

դիմումների քանակը, կկրճատվի կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց կտրվի պետական գրանցման նախընտրելի օր նշելու հնարավորություն: Վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա, հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա- իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները:

Սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա

տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։

Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների

միասնականությունը

Հավանության է արժանացել «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում՝ ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունները կամրագրվեն ՀՀ օրենքով: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը: Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահել մեկ պետական մարմնին՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ «մեկ պատուհան»-ի քաղաքականությանը համահունչ: Միաժամանակ www.e- services.moj.am կայքի միջոցով հնարավորություն է ընձեռնված քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, էլեկտրոնային հասցեին ստանալ ՔԿԱԳ գրանցումների վերաբերյալ փաստաթղթերն ապոստիլով վավերացված տարբերակով, որը հնարավոր կլինի կիրառել նաև այլ փաստաթղթերի դեպքում: Նախագծով առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ և հյուպատոսական վավերացում, իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով Արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ Արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ: Ապոստիլի գործառույթը մեկ մարմնին վերապահելով ապահովվելու է նաև ՀՀ-ում պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքը, ապոստիլի միասնական ձևանմուշի կիրառությունը:

Անդրադառնալով օրինագծերին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանք մշակվել են քաղաքացիների ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում: Ըստ փոխվարչապետի՝ այս գործընթացը լինելու է շարունակական և նմանատիպ փաթեթներ կմշակվեն նաև այլ գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով: «Մենք ծառայությունների մատուցման հետ կապված ունեցել ենք արդեն մի քանի քննարկում: Մեր ընդհանուր դիրքորոշումն այն է, որը պետք է լինի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում: Երկրորդ սկզբունքն այն է, որ պետք է լինի մեկ ընդհանուր քաղաքականություն ծառայությունների մատուցման ոլորտում. անկախ գերատեսչությունից՝ որակը և ստանդարտը պետք է լինեն միասնական»,-ասել է Տիգրան Ավինյանը:


0 comments

Comments


bottom of page