Երբեք մի՛ դադարեք սովորել, անընդհատ զինվեք նոր գիտելիքներով և հմտություններով. Արմեն Սարգսյան
- Anews
- Sep 1, 2022
- 1 min read

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Թող հաջողությունը մշտապես ուղեկցի ձեզ։ Երբեք մի՛ դադարեք սովորել, անընդհատ զինվեք նոր գիտելիքներով և հմտություններով: Ձեր ձեռքբերումներն ու գիտելիքը ծառայեցրեք մեր երկրին ու ժողովրդին»,-ասված է շնորհավորանքում:
Comments