Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Dec 1, 2020
1 min read

Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօրվա նիստը, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին։




Comments