top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քոչարյանը` մարտի 1-ի իրադարձությունների մասին


Հետընտրական իրադարձություններ էին: Արդեն ընտրվել էր նոր նախագահը: Իմ ժամկետն ավարտին էր մոտենում: Եւ 2008 թվականի ապրիլի 9-ից ես հանձնել եմ իմ լիազորությունները: Խոսքն իմ կողմից իմ իշխանությունը պահպանելու մասին չէր: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Անկարգություններ էին, բախումներ ոստիկանության հետ, սահմանվել էր արտակարգ դրություն: Զոհվել էր 2 ոստիկան, կար շուրջ 180 վիրավոր: Հիմնականում բեկորային վնասվածքներ էին եւ այրվածքներ Մոլոտովի կոկտեյլի հետեւանքով: Այսինքն՝ այն ամենն, ինչ ես արել եմ, սահմանել եմ արտակարգ դրություն: Ես պարտավոր էի դա անել՝ ելնելով իմ զբաղեցրած պաշտոնից...

Եւ ի դեպ՝ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ՍԴ-ն չեղարկել է օրենքի հոդվածը, որի հատկանիշներով ինձ ներկայացվել էր մեղադրանք այդ իրադարձությունների առնչությամբ: Այժմ դատախազությունը փորձում է գտնել ինչ-որ հնարավորություններ գործը վերաորակավորելու համար: Սակայն չեմ կարծում, որ նրանց դա կհաջողվի: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես կարող է նախագահը տապալել սահմանադրական կարգը: Մենք երեք տարի ասել ենք, որ դա պարզապես աբսուրդ է, եւ վերջապես ՍԴ-ն այդ որոշումը կայացրեց: Ի դեպ՝ հենվելով Վենետիկյան հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի եզրակացությունների վրա»,-ասել է նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page