top of page

Քաբուլում կանայք կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի

Sep 8, 2021
1 min read



Քաբուլի բնակչուհիները վերստին դուրս են եկել բողոքի ակցիայի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ իրենք տարել են հղիության ութերորդ ամսում թալիբների կողմից սպանված Նեգար Մասումի դիմանկարով պաստառներ:

Թալիբների ներկայացուցիչը հերքել է Մասումի սպանությանը զինյալների մասնակցության մասին տեղեկատվությունը: Երթի մասնակիցները պահանջելեն ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարման գործում այն դեպքում, երբ թալիբները մեկ օր առաջ, հայտարարելով ժամանակավոր կառավարության կազմը, փաստորեն բացառել են նման հնարավորությունը:

«Նախարարների կաբինետը կատարյալ չէ առանց դրա աշխատանքում կանանց մասնակցության: Ոչ մի կառավարություն չի կարող կանանց բացառել: Կանանց իրավունքները չի կարելի արհամարհել»,-ասել են ակցիայի մասնակիցները:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ թալիբները փորձել են խանգարել երթը, որը մեկնարկել է Քաբուլի արևմտյան մասում գտնվող Դաշթե Բարչի շրջանում: Բողոքողների նկատմամբ ուժի կիրառման մասին տվյալներ դեռ չեն ստացվել:

Սա առաջին ակցիան չԷ, որի ընթացքում աֆղանցիները դժգոհություն են հայտնում նոր իշխանությունների քաղաքականությունից: Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի բնակիչները փողոց էին դուրս եկել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի՝ քաղաք այցից հետո: Ինչպես այժմ, բողոքողների մեծամասնությունը կազմում էին կանայք: Հաղորդվել է, որ ակցիան ցրելու համար, որը կրում էր ցայտուն արտահայտված հակապակիստանյան բնույթ, թալիբները կրակ են բացել, ինչպես նաև փայտերով ծեծել մասնակիցներին:

 
 
 

Comments


bottom of page