top of page

Տոկաևը հաստատել է Ղազախստանի կառավարության նոր կազմը

Jan 11, 2022
1 min read


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը, հայտնում է Tengrenews-ը։ Ռոման Սկլյարը նշանակվել է հանրապետության առաջին փոխվարչապետ։ Փոխվարչապետերի պաշտոններ են ստացել Եռալի Տուգժանովը, Մուխթար Թլեուբերդին եւ Բախիթ Սուլթանովը։ Էներգետիկայի նախարարի պաշտոնում Մագզում Միրզագալիեւին փոխարինել է Բոլատ Աքչուլակովը։ Նրանք պահպանել են իրենց պաշտոնները՝ փոխվարչապետ՝ արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդի, պաշտպանության նախարար՝ Մուրատ Բեկտանով եւ ներքին գործերի նախարար՝ Երլան Թուրգումբաեւ։

 
 
 

Comments


bottom of page