Տիգրան Ավինյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Mar 8, 2021
1 min read

Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում: Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ: Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ։




Comments