top of page

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Sep 23, 2020
1 min read

5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները սեպտեմբերի 22-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք:

Տանկերի անձնակազմները բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: Զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները գնահատվել են բարձր:

 
 
 

Comments


bottom of page