Վիրավորներն ունեն դրական դինամիկա. Արծրուն Հովհաննիսյան
Jul 18, 2020
1 min read

«Ինչպես արդեն հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, եղել են թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից»,-այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինը ևս հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական «ORBITER-3» ԱԹՍ-ը։
Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։
«Հիմնականում վիրավորներն ունեն դրական դինամիկա՝ բացի մեկից, որի վիճակը նախորդ անգամ էլ հայտարարել էինք, որ ծայրահեղ ծանր է»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։




Comments