top of page

ՊԲ հակաօդային ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք

  • Anews
  • Jul 18, 2020
  • 1 min read

ree

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:



Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն


ree

ree

ree

 
 
 

Comments


bottom of page