top of page

Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

Dec 3, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում: Վարչապետը խոսել է Կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին և նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում՝ իր լիազորությունների շրջանակում։

 
 
 

Comments


bottom of page