top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել


Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել: Այս մասին ասվում է Պերդյուի համալսարանի (ԱՄՆ) կայքում հրապարակված նոր հետազոտության մեջ:

OLED-էկրաններով սմարթֆոնների արտադրողները գիշերային ռեժիմն անվանում են աշխատանքի ավտոնոմ ժամանակի մեծացման միջոցներից մեկը: Մասնագետները ստեղծել են հատուկ Per-Frame OLED Power Profiler հավելված, որի օգնությամբ ստուգել են տարածված պնդումը: Եզրակացություններում ասվում է, որ գիշերային ռեժիմը փաստացի անօգուտ է:

Գիտնականները գիշերային ռեժիմը թեստավորել են Google Pixel 2, Pixel 4, Pixel 5 եւ Moto Z3 սմարթֆոնների վրա: Դրանց վրա բացել են հաշվիչը, Google-օրացույցը, Google Maps-ը, Google News-ը, Google Phone-ը եւ YouTube-ը: Ապարատները թեստավորել են երկու վիճակով՝ սովորական ռեժիմով եւ գիշերային ռեժիմով:

Պարզվել է, որ գիշերային ռեժիմի անցումը թույլ է տվել տնտեսել մարտկոցի 3-9 տոկոսը: Ավելի էական տնտեսում նկատվել է 100-ից 50 տոկոսի սմարթֆոնի էկրանի լուսավորության անցումը:

Փետրվարին գիշերային ռեժիմ էր հայտնվել Microsoft Word-ում: Մշակողների խոսքով՝ մուգ թեմայի կիրառումը նվազեցնում է օգտատերերի աչքերի վրա ծանրաբեռնվածությունը, երբ նրանք աշխատում են տեքստային խմբագրիչում մթության մեջ կամ գիշերը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page