Պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ. Արայիկ Հարությունյանի մարտակոչը
Sep 27, 2020
1 min read

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մարտակոչը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության: Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս»:




Comments