top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանում գրանցվել է վարակի 5212 նոր դեպք


Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 212 դեպք է հաստատվել, մահացել է 129 մարդ (նախօրեին՝ 119): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 882 347 մարդ, ապաքինվել է 690 207 բուժառու (նախօրեին՝ 6 615), մահացել է 14 854 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 691 դեպք, մահացել է 14 մարդ, ապաքինվել է 1 278 բուժառու: COVID-19-ի ևս 178 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page