Պղնձի արժեքը նվազում է
Jun 17, 2022
1 min read

Պղնձի գինն ուրբաթ առավոտյան իջնում է՝ ի հաշիվ Մեքսիկայի ArcelorMittal գործարանում դրա ձուլման խոչընդոտների հետ կապված մտավախության, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,23 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 լիլոգրամ) 4,096 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 1,68 տոկոսով՝ 9 074,5 դոլար, ալյումինիումինը՝ 3,39 տոկոսով (2 504,4 դոլար), ցինկինը՝ 1,8 տոկոսով (3 577,5 դոլար)։




Comments