top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պետական երիտասարդական քաղաքականությունը հետընթաց է ապրում. Ատոմ Մխիթարյան


Երիտասարդության միջազգային օրվան նվիրված Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության անդամներն ու կամավորները համատեղ հաղթահարելով դժվարությունները մագլցեցին Արագածի գագաթներից մեկը: «Վերելք» նախաձեռնությունը երիտասարդների առողջ ապրելակերպի, համատեղ նախաձեռնությունների իրականացման, դժվարությունների միասնական հաղթահարման և թիմային ոգին առույգ պահելուն էր միտված: Երիտասարդական ակումբների դաշնության և ՀՀԵ Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը ուղերձ է հղել հայ երիտասարդներին: Սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում, որ իրականություն դառնան ձեր բոլոր հավաքական երազանքները: Միավորվելով լավ ապագայի գաղափարների շուրջ 2018-ին դուք կարողացաք քաղաքական հեղափոխություն իրականացնել Հայաստանում և ձեր լավագույն երազանքների իրականացումը կապել նոր իշխանությունների հետ: Ցավոք, այսօր երկրում երիտասարդական քաղաքականությունը հետընթաց է ապրում, երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում նվազագույնի է հասել, կազմակերպված երիտասարդությունը գրեթե անտեսված է, չի գիտակցվում երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը և, հետևաբար, պետականորեն չի խրախուսվում, երիտասարդների հիմնախնդիրները նույնն են մնացել: Այժմ կրկին կազմակերպվելու և միահամուռ ջանքերով բոլոր դժվարությունները հաղթահարելու կամք պիտի դրսևորենք: Ինչպես կարողացանք հաղթահարել Արագածի բարձունքը և այստեղ Երիտասարդական ակումբների դաշնությամբ (FYCA) նշել մեր օրը, այնպես էլ կարողանալու ենք առաջընթաց քայլերով զարգացնել տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, ապահովել մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու ցանկանում հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ մեր ժողովրդի: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով: #Երիտասարդական_ակումբների_դաշնություն #Երիտասարդության_միջազգային_օր #Վերելք #Արագած #FYCA #Youthday

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page