top of page

Պայթեցման աշխատանքներ կլինեն բոլոր շրջաններում

Mar 17, 2021
1 min read

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911,101,112 կարճ հեռախոսահամարներին...

Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

 
 
 

Comments


bottom of page