top of page

Ոսկու գինն ընկնում է

Jun 2, 2021
1 min read


Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 0.32 տոկոսով կամ 6.15 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1898.85 դոլար: Արծաթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.80 տոկոսով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել է 27.878 դոլար:

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը Միացյալ Նահանգների հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0.10 տոկոսով` կազմելով 89.92 կետ: Ավելի թանկ դոլարը ոսկին պակաս մատչելի է դարձնում այլ արժույթներ ունեցող ներդրողների համար:

 
 
 

Comments


bottom of page