top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը: Դեսպան Պավել Չեպլակը փոխվարչապետին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page