top of page

Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

May 23, 2019
1 min read

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, 

մասնավորապես`

1. Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ

2. Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ

3. Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ

4. Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ

5. Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ

6. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ

7. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ

Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը

պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

 
 
 

Comments


bottom of page