top of page

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Չեռնոբիլի ԱԷԿ

Apr 23, 2022
1 min read


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաջորդ շաբաթ կգլխավորի փորձագիտական ​​առաքելությունը Չեռնոբիլի ԱԷԿ-ում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Առաքելության նպատակը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ընթացքում միջուկային վթարի սպառնալիքի կանխարգելմանն ուղղված ջանքերի ակտիվացումն է։ «ՄԱԳԱՏԷ-ի ներկայությունը Չեռնոբիլում կարեւոր նշանակություն կունենա Ուկրաինային աջակցելու մեր գործունեության համար, քանի որ նա ձգտում է վերականգնել ատոմակայանի վերահսկողությունը եւ ապահովել դրա անվտանգ եւ հուսալի շահագործումը: Դրան կհաջորդեն ՄԱԳԱՏԷ-ի ավելի շատ առաքելություններ Ուկրաինայի այս եւ այլ միջուկային օբյեկտներում»,-ասել է Գրոսին:

 
 
 

Comments


bottom of page