ՀՕՊ ստորաբաժանումների մասնագիտական պարապմունքներ
May 11, 2020
1 min read

Մայիսի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները: Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները: Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:




Comments